10 մլն դրամ տուգանք՝ ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից բնակիչների վրա հավելագրումներ անելու հետևանքով - RadioVan.fm

Онлайн

10 մլն դրամ տուգանք՝ ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից բնակիչների վրա հավելագրումներ անելու հետևանքով

2020-07-09 14:05 , Право, 1197

10 մլն դրամ տուգանք՝ ՀԷՑ-ի աշխատակիցների կողմից բնակիչների վրա հավելագրումներ անելու հետևանքով

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող Հանձնաժողովում (ՀԾԿՀ) ստացված բողոքների հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը 2020 թվականի մայիսի 4-8-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով «Արարատ», «Աշտարակ», «Աբովյան» և «Դիլիջան» մասնաճյուղերում իրականացրել է մոնիթորինգ:

Հանձնաժողովից հայտնում են, որ, մասնավորապես, իրականացվել է թվով 720 սպառողների առևտրային հաշվառքի սարքի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում, որոնք համեմատվել են 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում Ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միևնույն առևտրային հաշվիչների ցուցմունքների հետ:

Արդյունքում՝ Ընկերության աշխատակիցների կողմից 720 սպառողների առևտրային հաշվառքի սարքի զննման և փաստացի ցուցմունքների գրանցման և 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ՀԷՑ աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներով գրանցված միևնույն առևտրային հաշվիչների ցուցմունքների հետ համեմատելու արդյունքում պարզվել է, որ ընկերության աշխատակիցների կողմից ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքներն ավելի մեծ են եղել, քան 2020 թվականի մայիսի 4-8-ը ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքերը։

Ուսումնասիրությունների ընթացքում նաև պարզվել է 142 առևտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները և կնիքները, ևս 176 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել։

Այսպիսով, ՀԾԿՀ-ն որոշում է ընդունել «պահանջները խախտելու համար ընկերությանը տուգանել` 10 մլն ՀՀ դրամ գումարի չափով, իրականացնել 63 հաշվիչների մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ցուցմունքների և ծախսերի անհամապատասխանությունների ուղղում՝ հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման կարգով»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть