Զոհված զինծառայողների ծնողներին և ամուսիններին անվճար կրթություն ստանալու իրավունք տրվեց - RadioVan.fm

Онлайн

Զոհված զինծառայողների ծնողներին և ամուսիններին անվճար կրթություն ստանալու իրավունք տրվեց

2020-07-09 14:47 , Общество, 994

Զոհված զինծառայողների ծնողներին և ամուսիններին անվճար կրթություն ստանալու իրավունք տրվեց

ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 86 կողմ ձայներով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան անվճար հիմունքներով բարձրագույն կրթություն ստանալ։ Նշենք՝ նախօրեին խորհրդարանականներին նախագիծը ներկայացնելիս Սոֆյա Հովսեփյանը նշել էր, որ առաջարկել է նաև, որ զոհված զինծառայողների քույրերն ու եղբայրները ևս հնարավորություն ունենան անվճար սովորելու, բայց, քանի որ, բուհերից չի կարողացել ամբողջական տեղեկություն ստանալ, թե քանի նման ուսանող կա այս պահին, կառավարության առաջարկով այդ բաղադրիչը հանվել է։ Պատգամավորը նշել էր, որ իրենց տրամադրվել է 12 հոգու տվյալ՝ 5-ը զոհվածի այրի և ծնող, 7-ը՝ քույր և եղբայրներ։ Սոֆյա Հովսեփյանը նշել էր, որ առաջնահերթությունը տրվել է զոհված զինծառայողների ծնողներին, քանի որ նրանք որդիների մահից հետո մեկուսանում են, իսկ սա հնարավորություն է, որպեսզի նրանք իրենց կյանքը վերարժևորեն։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը հույս էր հայտնել, որ գալիք տարում զոհված զինծառայողների մինչև 27 տարեկան քույրերն ու եղբայրները ևս կներառվեն ծրագրում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть