Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվեց Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալից - RadioVan.fm

Онлайн

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվեց Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալից

2016-11-22 22:35 , Общество, 819

Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվեց Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալից

Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է հայ ծանրամարտիկ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին՝ 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ-թեստը չանցնելու համար: Կոմիտեն իր պաշտոնական կայքում հրապարակել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերահետազոտման արդյունքները: 29-ամյա ծանրամարտիկի անալիզների մեջ հայտնաբերվել են արգելված տուրինաբոլ և ստանոզոլ նյութերը: Միջազգային օլիմպիական կոմիտեն այդպիով պարտավորեցնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին վերադարձնել մեդալը, պատվոգիրն ու հուշամեդալը։

Հավելենք, նաև, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է ևս 11 մարզիկների՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բելառուսից, Վրաստանից և Ղազախստանից:

Лента

Рекомендуем посмотреть