«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից կսկսի երկկողմ չվերթների իրականացումը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» օդանավակայան և հակառակ ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Պոբեդա» ընկերության պաշտոնական կայքը, թռիչքները կիրականացվեն ցերեկային ժամերին, շաբաթական 3 անգամ` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:
Ինչպես և հայտարարվել էր, տոմսերի արժեքը լինելու է սկսած 999 ռուբլուն համարժեք ՀՀ դրամից: