էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավար Մուշեղ Մխիթարյանն ինքնավնասվել է: Նոյեմբերի 21-ին ածելիով կտրել է երակներն ու կարել աչքերը: Ինչի պատճառով նրան այսօր քրեակատարողական հիմնարկից չէին տեղափոխել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Վարդան Աբրահամյանի նախագահությամբ նշանակված էր Անի Մաջնունյանի սպանության գործի քննությունը: Դատական նիստը այսօր տեղի չունեցավ, հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի յոթին: Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/11/24/830191/
© 1998 — 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից