Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր․ Արծրուն Հովհաննիսյանն այդ մասին՝ 12 լեզվով - RadioVan.fm

Онлайн

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր․ Արծրուն Հովհաննիսյանն այդ մասին՝ 12 լեզվով

2020-07-14 17:48 , Общество, 260

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության ԱԹՍ-ների մարտական կիրառության օր․ Արծրուն Հովհաննիսյանն այդ մասին՝ 12 լեզվով

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) մարտական կիրառության օր:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում 12 լեզվով գրել է ռազմական փորձագետ, ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամո նախկին քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»,-շեշտել է նա։

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈւ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ից հակառակորդը պարբերաբար ապակայունացնում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող վիճակը։ Հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձից, հրետանային կրակ արձակելուց զատ, Ադրբեջանի զինուժը արկեր է արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Այսօր էլ հաղորդվեց հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները, թիրախավորելու մասին։ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների՝ ոչնչացնելով Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը։ Ադրբեջանը հաստատել է իր արդեն 11 զոհերի՝ այդ թվում բարձրաստիճան սպաների, մասին, հայկական կողմը 2 զոհ ունի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть