Կետչուպ, կարամել, պելմենի... շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք՝ մեկ վաճառակետում - RadioVan.fm

Онлайн

Կետչուպ, կարամել, պելմենի... շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք՝ մեկ վաճառակետում

2017-10-26 18:29 , Общество, 1527

Կետչուպ, կարամել, պելմենի... շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանք՝ մեկ վաճառակետում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է իրականացրել Երևանի Ավան-Առինջ 5 հասցեում գտնվող «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ում, որի արդյունքում հայտնաբերել է շուրջ 120 անուն ժամկետանց կամ առանց մակնշման ապրանքատեսակ՝ 80-ը իրացման ցանցում՝ վաճառքի հանված, իսկ 38-ը՝ խանութի հետնամասում ու տնօրենի սենյակում: Դրանք եղել են թե տեղական արտադրության, թե ներմուծված մթերքներ:

Ծառայությունից հայտնում են, որ ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերքը հանվել են վաճառքից: Մասնավորապես՝ 45 անուն տարբեր տեսակի մսամթերք, 19.6 կգ ընդհանուր քաշով՝ կարագ, սպրեդ և մարգարին, մոտ 23 կգ պանիր, ինչպես նաև՝ յոգուրտ, թթվասեր, կեֆիր, մածուն, թան, կետչուպ, մայոնեզ, պահածոներ, պելմենի, առանց մակնշման 10 կգ սառեցված «Խեկ» ձուկ և այլն:

Հայտնաբերվել է նաև 7 արկղ ժամկետն անցած, անընթեռնելի մակնշմամբ կոնֆետ և քաղցրավենիք, այդ թվում՝ պիտանիության ժամկետը 10 ամիս անցած կոնֆետ-կարամել: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կարգադրագիր է տվել «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ին՝ոչնչացնելու վաճառքից հանված բոլոր խմբաքանակները:

Лента

Рекомендуем посмотреть