Տոնոյանը Կասպրշիկին ներկայացրել է ՀՀ պետական սահմանին իրավիճակը՝ հայտնելով, որ ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր և վիրավորներ ունեն - RadioVan.fm

Онлайн

Տոնոյանը Կասպրշիկին ներկայացրել է ՀՀ պետական սահմանին իրավիճակը՝ հայտնելով, որ ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր և վիրավորներ ունեն

2020-07-16 12:14 , Политика, 1076

Տոնոյանը Կասպրշիկին ներկայացրել է ՀՀ պետական սահմանին իրավիճակը՝ հայտնելով, որ ադրբեջանցիները բազմաթիվ զոհեր և վիրավորներ ունեն

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ։

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Այսօր ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ գիշերը կանխվել է ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչին հաջորդել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը: Նշվել էր, որ հայկական կողմը մարդկային կորուստներ չունի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть