Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմաններում հայկական կողմը պատրաստ է թույլատրել զոհերի և վիրավորների տարհանումը. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմաններում հայկական կողմը պատրաստ է թույլատրել զոհերի և վիրավորների տարհանումը. ՀՀ ՊՆ

2020-07-16 15:23 , Политика, 1204

Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման պայմաններում հայկական կողմը պատրաստ է թույլատրել զոհերի և վիրավորների տարհանումը. ՀՀ ՊՆ

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ շուրջ 24-ժամյա դադարից հետո գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Իջևանում ձևավորված ճգնաժամային կենտրոնում այսօր կայացած ճեպազրույցում կենտրոնի համակարգող ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ մամլո նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վերահաստատել է, որ հայկական կողմը մարդկային կորուստներ չունի, հակառակորդի կորուստները կարող են մոտ լինել մեկ-երկու տասնյակ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть