Ադրբեջանը խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ. ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ. ՀՀ ՊՆ

2020-07-16 17:06 , Общество, 199

Ադրբեջանը խախտելով կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ շուրջ 24-ժամյա դադարից հետո գիշեր՝ ժամը 03։40-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները՝ ավելի քան 100 հոգու կազմով, հերթական դիվերսիոն հարձակումն են գործել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Տավուշի մարզի սահմանապահ՝ «Անվախ» կոչվող սահմանապահ դիրքը գրավելու նպատակով: Հայոց բանակի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժը և, անցնելով շրջանաձև պաշտպանության, կանխել են դիվերսիոն ներթափանցման փորձը: Թեժ մարտից հետո հակառակորդը հետ է շպրտվել՝ նախնական տվյալներով տալով զոհեր և վիրավորներ, կորցնելով տեխնիկա: Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Զուգահեռ գրոհներ են ձեռնարկվել «Անվախ» դիրքի հարևան դիրքերի ուղղությամբ, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր գրոհները վստահորեն հետ են մղել և իրավիճակն առել լիակատար վերահսկողության տակ:

Իջևանում ձևավորված ճգնաժամային կենտրոնում այսօր կայացած ճեպազրույցում կենտրոնի համակարգող ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ մամլո նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կեսգիշերից վերսկսված մարտերի հետևանքով հայկական կողմը մարդկային կորուստներ չունի, հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կրակի դադարեցման և համապատասխան բարենպաստ պայմանների ստեղծման պարագայում հայկական կողմը պատրաստ է թույլատրել ադրբեջանական զոհերի և վիրավորների հայտնաբերումն ու տարհանումը մարտադաշտից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть