«Թող ազերիները իմանան, որ մեր երեխաների համար ավելի լավն ենք սարքելու». Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով - RadioVan.fm

Онлайн

«Թող ազերիները իմանան, որ մեր երեխաների համար ավելի լավն ենք սարքելու». Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

2020-07-16 18:44 , Общество, 1202

«Թող ազերիները իմանան, որ մեր երեխաների համար ավելի լավն ենք սարքելու». Այգեպարի հրետակոծված մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով

Հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը կվերանորոգվի Երևանի համայնքային միջոցներով. Այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Երևանի քաղաքապետն ու Տավուշի մարզպետը:

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Երեւանցիների անունից հայտնեցի, որ ամեն հնարավոր միջոցներով կանգնած ենք Տավուշի սահմանապահ ժողովրդի կողքին:

Մասնավորապես, պարոն մարզպետի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ Երեւանի համայնքային միջոցներով կվերանորոգենք հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը:

#Միասին_ուժեղ_ենք

#Հավերժական_Հայաստան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ միաժամանակ հրապարակելով Այգեպարի մանկապարտեզի լուսանկարը՝ հրետակոծությունից առաջ:

Նշենք՝ Այգեպարի մանկապարտեզը՝ ի թիվս բնակելի տների, հացի արտադրամասի, վնասվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի կողմից այսօր վերսկսված հրետակոծության հետևանքով:

«Թող ազերիները իմանան, որ մեր երեխաների համար ավելի լավն ենք սարքելու»,-Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի հրապարակած տեսանյութում ասում է Այգեպարի բնակիչը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть