ՀԾԿՀ-ն հաստատեց՝ հունվարի 1-ից գազի սակագինը կնվազի մոտ 8 դրամով - RadioVan.fm

Онлайн

ՀԾԿՀ-ն հաստատեց՝ հունվարի 1-ից գազի սակագինը կնվազի մոտ 8 դրամով

2016-11-25 23:55 , Общество, 773

ՀԾԿՀ-ն հաստատեց՝ հունվարի 1-ից գազի սակագինը կնվազի մոտ 8 դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկեց և միաձայն կողմ քվեարկեց գազի սակագինը նվազեցնելու՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության դիմումին։

Ինչպես հայտնում են հանձնաժողովից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար որոշվեց սահմանել 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար տարեկան 139 հազար դրամ: Ներկայում այն 146 հազար 700 դրամ է կազմում:

10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար վճարելու են սահմանված բանաձևով, մոտավորապես 114 հազար՝ գործող 122-ի փոխարեն:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսություններն էլ կրկին սահմանված բանաձևով կգործեն, որը կկազմի 1000 խ/մ-ի համար մոտավորապես 100 հազար դրամ՝ գործող 120-ի փոխարեն:

ՀԾԿՀ-ն, ըստ այդմ, ուժը կորցրած ճանաչեց «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի №139Ն որոշումը:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից:

Лента

Рекомендуем посмотреть