2000 դոլարի դիմաց պայմանավորվել է երեխային վաճառել, «գնորդը» 50 հազար դրամ է տվել․ Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել - RadioVan.fm

Онлайн

2000 դոլարի դիմաց պայմանավորվել է երեխային վաճառել, «գնորդը» 50 հազար դրամ է տվել․ Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել

2020-07-21 14:55 , Право, 1209

2000 դոլարի դիմաց պայմանավորվել է երեխային վաճառել, «գնորդը» 50 հազար դրամ է տվել․ Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նույն բաժնի և քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումներով նորածին երեխայի վաճառքի դեպք են բացահայտել։

Ոստիկանության տեղեկացմամբ՝ հուլիսի 16-ին ոստիկանության Արտաշատի բաժին հրավիրված Բերքանուշ գյուղի բնակչուհու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ պարզվել է, որ արտամուսնական կապից հղիանալուց հետո նա Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհիներից մեկի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ ծննդաբերությունից հետո, նույն բժշկական կենտրոնի մանկաբարձուհու օժանդակությամբ, երեխային 2000 դոլարի դիմաց հանձնել երևանաբնակ ամուսինների։

Պայմանավորվածության համաձայն՝ ծննդաբերությունից հետո, հուլիսի 13-ին, բժշկական կենտրոնի մոտ կինը նորածին երեխային հանձնել է երևանցի մի կնոջ, որը նրան վճարել է 50 000 դրամ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բժիշկը, մանկաբարձուհին և երևանաբնակ ամուսնինները հայտնաբերվել են, ներկայացվել նախաքննական մարմնին ու ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть