1 օրում 18 մահ, ամենաերիտասարդը՝ 49-ամյա տղամարդ է եղել. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

1 օրում 18 մահ, ամենաերիտասարդը՝ 49-ամյա տղամարդ է եղել. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-22 14:06 , Общество, 961

1 օրում 18 մահ, ամենաերիտասարդը՝ 49-ամյա տղամարդ է եղել. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 439-ով՝ հուլիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 35 693-ի, բուժվածներինը՝ 560-ով՝ դառնալով 24 766, արձանագրվել է մահվան ևս 16 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 678-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:

Ինչ վերաբերվում է 16 նոր մահերին՝ նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 032 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1718 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 149 898-ի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть