Բանակի թեմաները մի´ քննարկեք հեռախոսով կամ համացանցում. ՊՆ-ն կոչ է անում - RadioVan.fm

Онлайн

Բանակի թեմաները մի´ քննարկեք հեռախոսով կամ համացանցում. ՊՆ-ն կոչ է անում

2020-07-22 14:15 , Общество, 1304

Բանակի թեմաները մի´ քննարկեք հեռախոսով կամ համացանցում. ՊՆ-ն կոչ է անում

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Զինված ուժերի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում:

Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությանը՝ մենք կնպաստենք մեր բանակի նորանոր հաջողություններին»:

Лента

Рекомендуем посмотреть