Կորոնավիրուսի 10 նոր դեպք Արցախում. Վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 183 - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի 10 նոր դեպք Արցախում. Վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 183

2020-07-22 15:03 , Общество, 1156

Կորոնավիրուսի 10 նոր դեպք Արցախում. Վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 183

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վարակակիրներից 4-ը Մարտակերտ քաղաքից են, միևնույն ընտանիքի անդամներ և գտնվում են մեկուսացման վայրում:

2 դեպք հայտնաբերվել է Ասկերան քաղաքի բնակիչների մոտ, ովքեր վերադարձել են ՀՀ-ից և COVID -19 –ը հաստատվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ հանձնելու արդյունքում:

Մյուս 4 նոր դեպքերը հաստատվել են Ստեփանակերտի բնակիչների մոտ, որից 3-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ են, իսկ 1-ն էլ նոր օջախից է: Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվում:

Նշվում է, որ վարակի օջախ հանդիսացող վայրերը պարտադիր ախտահանվում են, իսկ կոնտակատավորներին՝ թեստավորում:

Ընդհանուր առմամբ, հայկական երկրորդ հանրապետությունում առ այսօր կորոնավարակի 183 դեպք է արձանագրվել, որից 144-ը ապաքինված, մահվան ելքեր չեն արձանագրվել։

Արցախում այս պահին մեկուսացված է 80, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 39 քաղաքացի:

Թեստավորման նպատակով վերջին 24 ժամում 103 նմուշառում է իրականացվել, մինչ այսօր իրականացվել է 4 043 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть