Մահացել է հուլիսի 14-ին Տավուշում վիրավորված ժամկետային զինծառայողը - RadioVan.fm

Онлайн

Մահացել է հուլիսի 14-ին Տավուշում վիրավորված ժամկետային զինծառայողը

2020-07-23 16:15 , Общество, 1098

Մահացել է հուլիսի 14-ին Տավուշում վիրավորված ժամկետային զինծառայողը

Այսօր՝ հուլիսի 23-ին, պաշտպանության նախարարության (ՊՆ) կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ):

Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։

Նշվում է, որ ծանր վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

«Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է ՊՆ պաշտոնական հաղորդագրությունում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 12-14-ը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական զինված ուժերի 4 զինծառայող, վիրավորում ստացել՝ մոտ երկու տասնյակը: Բուժում ստացող 10 զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть