Սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուրում եռյակ է ծնվել - RadioVan.fm

Онлайн

Սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուրում եռյակ է ծնվել

2020-07-23 18:13 , Общество, 1397

Սահմանապահ Ներքին Կարմիր Աղբյուրում եռյակ է ծնվել

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում օրը լավ լուրով են սկսել․ գյուղում եռյակ է ծնվել։

«Առավոտը բարի լուրով սկսենք:

Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար,մեր Տավշո աշխարհի համար»,- բարի լուրն ավետում է Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջը։

Նշենք՝ Ներքին Կարմիր Աղբյուրը, ի թիվս Տավուշի այլ սահմանապահ բնակավայրերի, հուլիսի 13-ին և 14-ին հայտնվել է ադրբեջանական զինուժի հրետակոծությունների թիրախում: ՀՀ դատախազության փոխանցմամբ՝ հրետակոծվել է 6 առանձնատուն, փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ընդհանուր առմամբ, ըստ քննչական կոմիտեի, հակառակորդի կողմից Տավուշի մարզի տարբեր բնակավայրերի վրա արձակված կրակոցների հետևանքով վնասվել է 24 տուն, 1 կոնյակի և 1 գինու գործարան, 1 մանկապարտեզ, գերեզմանատուն, 4 ավտոմեքենա, 1 ջրագիծ, 1 գազատար, 1 ջերմոց, ոստիկանական 1 պահակակետ, որտեղ գտնվող 2 ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի այդ, մարմնական վնասվածք է ստացել 1 քաղաքացիական անձ:

Հավելենք, որ հակառակորդի հրետանային կրակից վնասված Այգեպարի մանկապարտեզը վերանորոգվելու է Երևանի համայնքային միջոցներով։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть