«Մենք պետք է 1000-ներով դիրքերում լինենք»․ 54-ամյա Արսեն Ավետիսյանը խնդրում է թույլ տալ կամավորներին գնալ սահման - RadioVan.fm

Онлайн

«Մենք պետք է 1000-ներով դիրքերում լինենք»․ 54-ամյա Արսեն Ավետիսյանը խնդրում է թույլ տալ կամավորներին գնալ սահման

2020-07-23 13:50 , Общество, 943

«Մենք պետք է 1000-ներով դիրքերում լինենք»․ 54-ամյա Արսեն Ավետիսյանը խնդրում է թույլ տալ կամավորներին գնալ սահման

«Մենք պետք է 1000-ներով դիրքերում լինենք։ Խնդրում ենք, մի կրկնեք Սերժ Սարգսյանի սխալները»․ «Հովազներ» կամավորական ջոկատի կազմում Քաշաթաղի շրջանում 2016-ի ապրիլայն քառօրյա պատերազմի մասնակից 54-ամյա նորաշենցի Արսեն Ավետիսյանն այսօր կառավարության շենքի առջև էր՝ ընկերների ու իր անունից խնդրելու իշխանություններին թույլ տալ կամավորներին գնալ առաջնագիծ ու կանգնել զինվորների կողքին։

Նրա հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Արսեն Ավետիսյանին կառավարությունից այդպես էլ ոչ ոք չի ընդունել։ «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նա նշեց, որ չի դադարեցնի սահման գնալու իր պահանջն առաջ քաշել։

Նշենք՝ հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ այս պահին երկրապահների, ազատամարտիկների ու առանձին քաղաքացիների կամավորագրման անհրաժեշտություն չկա։

Ընդգծվել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները, լիարժեք վերահսկել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով՝ արժանի հակահարված հասցնելով հակառակորդին ցանկացած սադրանքի դեպքում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть