«Չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր ասում են՝ իմ երեխան 13, 13.5 է ստացել, թող 7.5-ին հանեին, նրան տեղավորեին»․ ԳԹԿ փոխտնօրեն - RadioVan.fm

Онлайн

«Չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր ասում են՝ իմ երեխան 13, 13.5 է ստացել, թող 7.5-ին հանեին, նրան տեղավորեին»․ ԳԹԿ փոխտնօրեն

2020-07-23 21:56 , Образование, 235

«Չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր ասում են՝ իմ երեխան 13, 13.5 է ստացել, թող 7.5-ին հանեին, նրան տեղավորեին»․ ԳԹԿ փոխտնօրեն

«Այսօրվա գործող կարգով, եթե դիմորդն առաջին տողով նշում է որևէ մասնագիտություն, այդ առաջինտողի անվճարն ու վճարովին ունի գերակա նշանակություն մնացած բոլոր հայտերի նկատմամբ: Դա նշանակում է՝ եթե ես առաջին տողով՝ անվճար և վճարովի, որևէ տեղ չեմ ընդունվել, անկախ իմ հավաքած միավորից, մնացած տողերով իմ գրված մասնագիտությունների մրցույթին կարող եմ մասնակցել միայն այն դեպքում, եթե այդտեղ կան թափուր տեղեր»,-այս մասին այսօր ընդունելության քննությունների ընթացքում արձանագրված խնդիրների շուրջ կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկմանն ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Հիշեցնենք՝ նոր կարգի համաձայն՝ բարձրագույն ուսումնական հաստատության (ԲՈւՀ) ընդունելության մրցույթում գերակայությունը տրվել է առաջին տողում նշված հայտերին, արդյունքում բարձր միավորներ ստացած դիմորդները որևէ հաստատություն չեն ընդունվել։

Նրանք մնացած տողերով նշված մասնագիտությունների մրցույթին կարող են մասնակցել միայն այն դեպքում, եթե այնտեղ կան թափուր տեղեր:

Այս փոփոխության հետևանքով ԲՈւՀ-երից դուրս մնացած դիմորդներն իրենց ծնորղների հետ վերջին օրերին բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով կրթական գերատեսչությունիցլրացուցիչ տեղեր ավելացնել բարձր գնահատականներ ստացած, բայց նոր կարգի պատճառով բուհ չընդունված դիմորդների համար։

ԳԹԿ փոխտնօերին խոսքով՝ դժգոհությունները սպասելի էին, բայց առաջնահերթությունը տվել են մասնագիտական կողմնորոշմանը:

«18 և բարձր ստացած դիմորդներից ընդամենը 6 հոգին չի ընդունվել բուհ: Այս հարցը քննարկման փուլում է: Ես չեմ հասկանում այն ծնողներին, ովքեր ասում են՝ իմ երեխան 13, 13.5 է ստացել, թող 7.5-ին հանեին, նրան տեղավորեին: Մեզ համար դա ընկալելի չէ»,- ասաց Նասիբյանը:

Առցանց քննարկման մանրամասները՝ տեսանյութում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть