Սահմանին գիշերը պահպանվել է հարաբերական անդորր, հակառակորդը 28 կրակոց է արձակել - RadioVan.fm

Онлайн

Սահմանին գիշերը պահպանվել է հարաբերական անդորր, հակառակորդը 28 կրակոց է արձակել

2020-07-24 12:39 , Общество, 1262

Սահմանին գիշերը պահպանվել է հարաբերական անդորր, հակառակորդը 28 կրակոց է արձակել

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց»,-մանրամասնում է ՊՆ խոսնակը:

Лента

Рекомендуем посмотреть