Կորոնավիրուսի 6 նոր դեպք Արցախում․ վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 193 - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի 6 նոր դեպք Արցախում․ վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 193

2020-07-24 12:48 , Общество, 918

Կորոնավիրուսի 6 նոր դեպք Արցախում․ վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 193

Կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: Մեկ դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ:

Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:

Արցախում առ այսօր COVID-19-ը ախտորոշվել է 193 մարդու մոտ, որից 147-ը հաղթահարել է հիվանդությունը, մահվան ելքեր չեն արձանագրվել։

Փաստացի բուժում է ստանում 46, ընդհանուր մեկուսացված է 98 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть