Հաշվին առկա բավարար գումարի դեպքում՝ կենսաթոշակը 55 տարեկանում - RadioVan.fm

Онлайн

Հաշվին առկա բավարար գումարի դեպքում՝ կենսաթոշակը 55 տարեկանում

2017-10-27 15:08 , Общество, 1462

Հաշվին առկա բավարար գումարի դեպքում՝ կենսաթոշակը 55 տարեկանում

Կուտակային համակարգի մասնակիցը կարող է ստանալ իր կուտակային կենսաթոշակը վաղաժամ՝ 55 տարեկանում, եթե նրա կենսաթոշակային հաշվում առկա գումարը հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ստացվող կուտակային կենսաթոշակը կազմի հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով գումար: Այդ մասին հայտնում են «Նորք» կենտրոնի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ այս պահին թվային հաշվարկով այդ գումարը կազմում է 19.2 մլն դրամ: Հաշվարկի հիմքում ընկած են հիմնական կենսաթոշակը՝ 16.000 դրամ, և 55 տարեկանից հետո կյանքի սպասվող միջին տևողությունը՝ 20 տարի:

«Եթե 55 տարեկանում Ձեր հաշվին կա այնքան գումար, որը 20 տարիների համար հավասար ամսական վճարումների վերածելիս ստացվի 80,000 դրամ (16,000 դրամի հնգապատիկը), ապա Դուք արդեն այդ պահից սկսած` կկարողանաք ստանալ Ձեր կուտակային կենսաթոշակը` առանց սպասելու 63 տարեկանին հասնելուն»,-նշվում է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Այս պարագայում պետք է դիմում ներկայացնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա և ստանալ տեղեկանք, որից կիմանաք` որքան պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ունեք, որքանէ դրանց հաշվարկային արժեքը` դրամային արտահայտությամբ, և որքան են կազմում ամսական վճարումները:

Դեպոզիտարիան, դիմումը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցին է տրամադրում վերոնշյալ տեղեկությունները պարունակողտեղեկանք:

Եթե գումարը բավական է 55 տարեկանից կուտակային կենսաթոշակ ստանալու համար, ապա մասնակիցը կնքում էանուիտետի պայմանագիր ապահովագրական ընկերության հետ:

Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի դիմումի հիման վրա մարում է նրա կենսաթոշակային ֆոնդի փայերը և նրա կուտակային միջոցները փոխանցում է ապահովագրական ընկերությանը, որն էլ ցմահ վճարում է մասնակցի կուտակային կենսաթոշակը: Իմացի΄ր ավելին՝ զանգահարելով 114 անվճար թեժ գծին:

Лента

Рекомендуем посмотреть