Առաջիկայում Երևանում և Հրազդանում կմեկնարկեն խոշոր աղբավայրերի կառուցման աշխատանքներ - RadioVan.fm

Онлайн

Առաջիկայում Երևանում և Հրազդանում կմեկնարկեն խոշոր աղբավայրերի կառուցման աշխատանքներ

2020-07-29 17:51 , Общество, 98

Առաջիկայում Երևանում և Հրազդանում կմեկնարկեն խոշոր աղբավայրերի կառուցման աշխատանքներ

Աղբահանության համակարգի ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ քննարկում է կայացել կառավարությունում։

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության փոխանցմամբ՝ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն:

Նշվել է, որ ներկայումս ընթացքի մեջ են տեխնիկական սարքավորումներով համալրման աշխատանքները, մասնավորապես արդեն իսկ ձեռք է բերվել թվով 59 տեխնիկա, 600 աղբաման: Միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվում են նաև երկու խոշոր նոր աղբավայրերի կառուցման աշխատանքները՝ Երևանում և Հրազդանում: Շինարարությունը կմեկնարկի արդեն առաջիկայում:

Ռազմավարությամբ նախատեսվում է համայնքների համար գծագրել աղբահանության կոնկրետ սխեմաներ, բնակավայրերում հիմնել աղբի հավաքման կետեր, իսկ շինարարարական աղբի համար սահմանել առանձին ընթացակարգեր:

Քննարկվել են նաև աղբի վերամշակման հնարավորություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանրապետությունում աղբահանության բարձր մակարդակի կազմակերպումը և նշել, որ ռազմավարությունը պետք է իր միջոցառումներով ապահովի այդ խնդիրը լիարժեք: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև հանգստի վայրերում, գետերի ափամերձ տարածքներում աղբահանության կազմակերպումը և տվել համապատասխան հանձնարարականներ:

Лента

Рекомендуем посмотреть