Կորոնավիրուսի 4 նոր դեպք Արցախում․ վարակակիրների թիվը հասավ 232-ի - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի 4 նոր դեպք Արցախում․ վարակակիրների թիվը հասավ 232-ի

2020-07-30 13:13 , Общество, 955

Կորոնավիրուսի 4 նոր դեպք Արցախում․  վարակակիրների թիվը հասավ 232-ի

Կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով:

Այսպիսով, առ այսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 232 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 69, ընդհանուր մեկուսացված է 125 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 318 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 5 519 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть