Դատարանն անվավեր է ճանաչել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենի՝ աշխատակցին ազատելու հրամանը - RadioVan.fm

Онлайн

Դատարանն անվավեր է ճանաչել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենի՝ աշխատակցին ազատելու հրամանը

2020-07-30 14:41 , Право, 1092

Դատարանն անվավեր է ճանաչել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի տնօրենի՝ աշխատակցին ազատելու հրամանը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունից հայտնում են, որ աշխատանքային իրավունքների խախտման փաստով քաղաքացի Ա․Մ․-ի դիմումի հիման վրա կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանը հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենի 30.09.2019թ. թիվ 37-09/19-Ա հրամանը, քաղաքացուն վերականգնել նախկին աշխատանքին և բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

«Ս․թ․ հուլիսի 24-ին դատարանը բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով ՊՈԱԿ-ի տնօրենի թիվ 37-09/19-Ա հրամանը։ Դատարանը նաև որոշել է ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել միջին աշխատավարձի չափով հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 01.10.2019 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի հնգապատիկի չափով»,-մանրամասնում են իրավապաշտպան կազմակերպությունից։

Նշենք՝ ՀՀ-ում 2018-ի իշխանափոխությունից հետո 2018-ի հունիսից առ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից Հովհաննես Մովսիսյանն է։

Лента

Рекомендуем посмотреть