Մոր կողմից նորածնին 1 մլն 200 հազար դրամով վաճառելու փաստով հարուցվել է քրեական գործ - RadioVan.fm

Онлайн

Մոր կողմից նորածնին 1 մլն 200 հազար դրամով վաճառելու փաստով հարուցվել է քրեական գործ

2020-07-30 14:45 , Право, 135

Մոր կողմից նորածնին 1 մլն 200 հազար դրամով վաճառելու փաստով հարուցվել է քրեական գործ

Շիրակի մարզիդատախազության կողմիցիրականացվողդատախազական պատշաճ հսկողությաններքո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությանԳյումրի քաղաքի Կումայրիի բաժնում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզականհամակարգված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ2018 թվականի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհինիրնորածին երեխային 1.200.000 ՀՀ դրամիդիմաց վաճառել է Երևան քաղաքի բնակիչ ամուսիններին։

Գլխավոր դատախազությունից մանրամասնում են, որ իրականացված հետաքննության արդյունքում ձեռքեն բերվել արժանահավատ տվյալներ առ այն, որ 1992 թվականին ծնված Արմավիրի մարզի բնակչուհին, փաստացիամուսնական կապիմեջ է գտնվել Գյումրի քաղաքի 1989 թվականին ծնված բնակչի հետ, և վերջինիս ՌԴ-ումգտնվելու ընթացքում՝ 2018թ. օգոստոսի 20-ին, ծննդաբերել է աղջիկ երեխայի, որից հետո ամուսնուն ևսկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնելայն մասին,որ երեխան մահացել է: Այնինչերեխայինիրմորօգնությամբ1.200.000 ՀՀ դրամիդիմաց վաճառել է Երևան քաղաքումբնակվողամուսնականզույգի:

Պարզվելէ նաև, որ երեխայիմայրը և Երևան քաղաքի բնակիչը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններերեխայի հայրության վերաբերյալ և այդ կերպ կարողացել են գրանցել երեխայիհայրության ճանաչման կեղծ փաստը։

Նկատի ունենալով, որնախապատրաստված նյութերում առերևույթ առկա են եղել խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու հանցագործությունների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով և 169.1-րդ հոդվածով քրեականգործ հարուցելումասին որոշում:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть