Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ 155 կրակոց է արձակել․ ՀՀ պետական սահմանին հարաբերական անդորր է - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ 155 կրակոց է արձակել․ ՀՀ պետական սահմանին հարաբերական անդորր է

2020-07-31 13:27 , Общество, 1029

Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ 155 կրակոց է արձակել․ ՀՀ պետական սահմանին հարաբերական անդորր է

Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց:

«Այգեձոր, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 10 անգամ

Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 3 անգամ։

Բարձրունքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի հատվածում` 1 անգամ»,-մանրամասնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Лента

Рекомендуем посмотреть