10+3 մահ մեկ օրում, ամենաերիտասարդը՝ 41-ամյա տղամարդ է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

10+3 մահ մեկ օրում, ամենաերիտասարդը՝ 41-ամյա տղամարդ է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-07-31 13:30 , Общество, 1042

10+3 մահ մեկ օրում, ամենաերիտասարդը՝ 41-ամյա տղամարդ է․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 354-ով՝ հուլիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 38 550-ի, բուժվածներինը՝ 631-ով՝ դառնալով 28 997, արձանագրվել է մահվան10 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 738-ի:

Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է: Ինչ վերաբերվում է 5 մահվան ելքերին՝ նախարարությունից տեղեկացնում են․

«Պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8587 մարդ: Նախորդ օրն իրականացվել 1982 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 163 736-ի:

Лента

Рекомендуем посмотреть