Կորոնավիրուսի 4 նոր դեպք Արցախում․ վարակակիրների թիվը հասավ 236-ի - RadioVan.fm

Онлайн

Կորոնավիրուսի 4 նոր դեպք Արցախում․ վարակակիրների թիվը հասավ 236-ի

2020-07-31 13:32 , Общество, 1076

Կորոնավիրուսի 4 նոր դեպք Արցախում․  վարակակիրների թիվը հասավ 236-ի

Կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:

Այսպիսով, առ այսօր Արցախում COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 5 691 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть