«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են»․ Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույցում գոհունակություն են հայտնել - RadioVan.fm

Онлайн

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են»․ Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույցում գոհունակություն են հայտնել

2020-07-31 15:56 , Мир, 107

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են»․ Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույցում գոհունակություն են հայտնել

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են և դա կշարունակվի նույն ոգով»,-մուսուլմանական զոհաբերության տոնի՝ Կուրբան Բայրամի առիթով կայացած հեռախոսազրույցի ժամանակ ուրախությամբ արձանագրել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ՝ Ալիևը և Էրդողանը վկայակոչել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները՝ որպես երկու երկրների միջև ջերմ հարաբերությունների ևս մեկ նշան:

Ալիևը, հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները որակելով որպես «Հայաստանի կողմից ռազմական սադրանք»՝ նաև ասել է, որ այդ համատեքստում բարձր է գնահատում Էրդողանի հաստատուն աջակցությունը Ադրբեջանին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть