Հավաքների համար կարելի է հատկացնել վայր՝ լույսերով, նշումներով․ հավաքների սահմանափակման հարցով քննարկում՝ Օմբուդսմենի նախաձեռնությամբ - RadioVan.fm

Онлайн

Հավաքների համար կարելի է հատկացնել վայր՝ լույսերով, նշումներով․ հավաքների սահմանափակման հարցով քննարկում՝ Օմբուդսմենի նախաձեռնությամբ

2020-07-31 18:08 , Право, 1115

Հավաքների համար կարելի է հատկացնել վայր՝ լույսերով, նշումներով․ հավաքների սահմանափակման հարցով քննարկում՝  Օմբուդսմենի նախաձեռնությամբ

Քաղաքացիներ իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում:

Այդ մասին այսօր «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով կազմակերպած առցանց քննարկմանն ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները։

Թաթոյանը միաժամանակ նշել է, որ «Հավաքների ազատության արգելքն ամրագրված է Կառավարության որոշմամբ, չնայած անընդհատ նշվում է, որ դա արվել է Պարետի որոշմամբ: «Մեր այցերը ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում հավաքի մասնակիցներին հավաքի վայրից հեռացնելը տեղի է ունենում նրանց վարչական ձերբակալման ենթարկելով՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» իրավախախտման համար:

Առկա օրենսդրական կարգավորումներն իրենց հերթին հանգեցնում են իրավական դժվարությունների Ոստիկանության համար: Իրավական ոչ որոշակի կարգավորումների պատճառով Ոստիկանությունը, կարծես թե, դարձել է այս օրերի օրենսդրական կարգավորումների իրավական զոհը՝ չունենալով հստակ աշխատանքի իրավական ուղենիշներ»,-շեշտել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Քննարկման մասնակիցները ներկայացրել են արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հավաքների անցկացման վայրի իր մոդելն է ներկայացրել․

«Քաղաքներում, համայնքներում ընտրել որևէ վայր, որն ապահովված կլինի լուսավորությամբ, նշումներով, որտեղ մարդիկ կկարողանան կանգնել, և նախապես ներկայացված դիմումներով տեղի ունենան հավաքներ՝ մարդկանց որոշակի քանակով»։

Քննարկմանը, որին մասնակցել են Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, «Իրավական ուղի» համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը և Եվրասիա հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Ղարիբյանը, ինչպես նաև Նիկոլայ Հովհաննիսյանը, ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը և Հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Նինա Փիրումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավելենք, որ քննարկման մասնակիցները պայմանավորվել են առաջարկներն ամբողջացնել և ուղարկել պետական իրավասու մարմիններին:

Лента

Рекомендуем посмотреть