52 նոր դեպք, 111 ապաքինված, մահվան 8 նոր դեպք․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

52 նոր դեպք, 111 ապաքինված, մահվան 8 նոր դեպք․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-08-03 13:34 , Общество, 1022

52 նոր դեպք, 111 ապաքինված, մահվան 8 նոր դեպք․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 52-ով՝ օգոստոսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 39 102-ի, բուժվածներինը՝ 111-ով՝ դառնալով 29 861, արձանագրվել է մահվան 8 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 762-ի։

Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ մինչ օրս կորոնավիրուսով հիվանդ 228 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով:

Ինչ վերաբերվում է մահվան 8 ելքերին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 72 (տղամարդ), 75 (կին), 72 (կին), 58 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 90 (տղամարդ) և 57 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8251 մարդ: Նախորդ օրն իրականացվել 394 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 167 095-ի:

Лента

Рекомендуем посмотреть