Արցախում այլ հիվանդությունից կորոնավարակակրի մահ է արձանագրվել - RadioVan.fm

Онлайн

Արցախում այլ հիվանդությունից կորոնավարակակրի մահ է արձանագրվել

2020-08-03 13:37 , Общество, 1005

Արցախում այլ հիվանդությունից կորոնավարակակրի մահ է արձանագրվել

Կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրները Ստեփանակերտի հաստատված օջախների կոնտակտավորներ են: Նրանցից 3-ն ապրում են Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում, 1-ն էլ՝ Ստեփանակերտում: Միաժամանակ նշվում է, որ կորոնավիրուսով հիվանդ 12 քաղաքացի ապաքինվել է:

Այսպիսով, Արցախում առ այսօր, COVID-19-ը ախտորոշվել է 243 մարդու մոտ, որից 179-ը հաղթահարել է հիվանդությունը, արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Փաստացի բուժում է ստանում 63, ընդհանուր մեկուսացված է 112 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 151 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 095 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть