Կարագն ավելի բարձր շահութաբերությամբ վաճառելու համար «Սիթի»-ն տուգանվել է 17.6 մլն դրամով - RadioVan.fm

Онлайн

Կարագն ավելի բարձր շահութաբերությամբ վաճառելու համար «Սիթի»-ն տուգանվել է 17.6 մլն դրամով

2020-08-03 13:41 , Экономика, финансы, 294

Կարագն ավելի բարձր շահութաբերությամբ վաճառելու համար «Սիթի»-ն տուգանվել է  17.6 մլն դրամով

Կարագի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ները ենթարկվել են պատասխանատվության. տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնում են, որ վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերության դրսևորած վարքագիծը խտրական պայմաններ է սահմանել և մուտքի խոչընդոտներ է ստեղծել այլ տնտեսավարող սուբյեկտների համար: Մասնավորապես՝ «Սիթի» ընկերությունը երկու ընկերություններից ձեռք բերված կարագի համեմատ այլ ներմուծող և (կամ) արտադրող տնտեսավարողներից ձեռք բերված կարագներն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր շահութաբերությամբ, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել է առավել փոքր քանակություններով, ինչն էլ հանգեցրել է այդ ապրանքների զգալի փոքր ծավալներով իրացմանը:

Միաժամանակ արձանագրվել է, որ «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերության կողմից 2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի մեծածախ շրջանառության ոլորտում դրսևորված վարքագիծը խտրական մոտեցումներ է պարունակում մանրածախ շրջանառության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների նկատմամբ, ինչն ընկերության կողմից ապրանքատեսակների իրացման գների սահմանման հստակ չափանիշների բացակայության արդյունք է:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:

Ընկերություններին 1 և 3 ամիս ժամանակ է տրվել օրենքի խախտումները վերացնելու՝ ապրանքների իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ հստակ չափանիշներ սահմանելու համար։

Лента

Рекомендуем посмотреть