Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը, ցավոք․ Հոգլանդը՝ ԼՂ հիմնահարցի կորգավորման մասին - RadioVan.fm

Онлайн

Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը, ցավոք․ Հոգլանդը՝ ԼՂ հիմնահարցի կորգավորման մասին

2020-08-03 19:43 , Политика, 1017

Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը, ցավոք․ Հոգլանդը՝ ԼՂ հիմնահարցի կորգավորման մասին

Այս բախումների հիմնական տարբերությունն այն է, որ ուժի կիրառումը տեղի ունեցավ ոչ թե շփման գոտում, այլ Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանին։ Այս մասին Ամերիկայի Ձայնին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար դեսպան Ռիչարդ Հոգլանդը՝ անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին։

Դեսպանը նշելէ, որ ոչ ոք չգիտի, թե որոնք են իրական դրդապատճառներն այս պահին, որ, չնայած կորոնավիրուսին, տեղի ունեցավ ռազմական բախում, այնուամենայնիվ, նրա համոզմամբ, դժվար է այն ներկայացնել որպես պատահական միջադեպ, քանի որ եթե լիներ այդպիսին, ապա հնարավոր էր անմիջական կապ հաստատել ու հարթել միջադեպը, ինչը տեղի չունեցավ։

Իսկ թե տարիների ընթացքում որքանով է արդյունավետ գործել Մինսկի խումբը՝ դեսպան Հոգլանդը, հայտնելով իր անձնական կարծիքը, ասել է, որ ամենալավ մտադրության դեպքում էլ՝ առանց ներգրավված կողմերի լիակատար աջակցության, ինչպես նաև Ռուսաստանի նման մեծ տերության աջակցության, Մինսկի խումբը պարզապես չի կարող լուծել այս խնդիրը։

Ըստ Ռիչարդ Հոգլանդի՝ «փոխզիջման հանարվոր է հասնել միայն այն դեպքում, երբ երկու կողմերի ղեկավարները՝ պաշտոնական Երևանն ու Բաքուն հայտարարեն, որ ժամանակն է եկել լուծելու խնդիրը։ Բայց, ցավոք, երկու կողմերն էլ խնդիրը դիտարկում են որպես իշխանությունը պահելու միջոց»։

«Գոյություն ունեն ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) մասին, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որոնք հնարավոր լուծում են առաջարկում։ Նույնիսկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը լուծում առաջարկեց։ Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ պատրաստ են փոխզիջման, այսպիսի իրավիճակը կշարունակվի»,- նշել է Հոգլանդը։

Лента

Рекомендуем посмотреть