Արցախում կորոնավիրուսով վարակված 7 հիվանդ ծանր վիճակում է, 9-ը՝ միջին ծանրության - RadioVan.fm

Онлайн

Արցախում կորոնավիրուսով վարակված 7 հիվանդ ծանր վիճակում է, 9-ը՝ միջին ծանրության

2020-08-04 14:27 , Общество, 972

Արցախում կորոնավիրուսով վարակված  7 հիվանդ ծանր վիճակում է, 9-ը՝ միջին ծանրության

Կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել հայկական երկրորդ հանրապետությունում։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից:

«COVID -19 ի ախտորոշում ունեցող քաղաքացիների շփման շրջանակը պարզվում է, օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու վարակակիրների մերձավոր շրջանակներին մեկուսացնելու և թեստավորելու ուղղությամբ:

Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 247 մարդու մոտ, որից 181-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 6 234 փորձանմուշի հետազոտություն»,-ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть