«Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը․ ընկերությունը՝ Ամուլսարի պահապանների տնակները հեռացնելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը․ ընկերությունը՝ Ամուլսարի պահապանների տնակները հեռացնելու մասին

2020-08-04 14:29 , Общество, 175

«Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը․ ընկերությունը՝ Ամուլսարի պահապանների տնակները հեռացնելու մասին

Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանելու և իրենցը տեղադրելու վերաբերյալ հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերությունը։

Նշվում է, որ դրանք արդեն մոտ երկու տարի ապօրինաբար են տեղադրվել «Լիդիանի» օրինական տարածքում։

Ըստ աղբյուրի, «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։

«Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։

«Լիդիանը» երկու տարի փորձել է խուսափել բախումներից, ապավինելով օրենքի կիրառմանը, որն այդպես էլ երկու տարվա ընթացքում տվյալ հարցում չկիրարկվեց։ Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։ Այս տարվա հուլիսին «Լիդիանը» ստացավ ևս մեկ փորձագիտական եզրակացություն, որ վագոն-տնակները գտնվում են «Լիդիանի» տարածքում։ Քանի որ ոստիկանությունը ընկերության դիմումին հերթական անգամ չարձագանքեց, «Լիդիանը» սեփական տարածքից ապօրինի գույքը հեռացրել է ինքնուրույն։

Ամուլսարում ապօրինություն իրականացնող խումբը, տեսնելով, որ չունեն համայնքի բնակիչների աջակցությունը, փորձում է բախումներ հրահրել` Երևանից հավաքվող սադրիչների խմբով արհեստական աղմուկ բարձրացնելով։ Կոչ ենք անում համայնքների բնակիչներին չտրվել սադրանքի և զերծ մնալ խուլիգանություն իրականացնող խմբի հետ բախումներից։ Կոչ ենք անում իրավապահ մարմիներին հետամուտ լինել այս տարածքում օրինականության վերականգնմանը և ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

«Լիդիանը» միաժամանակ տեսանյութ է տարածել, որում պահնորդական ծառայության ղեկավար Արթուր Դանիելյանը ներկայացնում է տնակների հեռացման հիմքերը։

Հայտնել էինք, որ հարցի շուրջ ահազանգել են բնապահպանները՝ մտահոգ քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց ջերմուկում ու հավաքվել պատկան կառույցների շենքերի մոտ։ Հայկական Բնապահպանական ճակատից մասնավորապես նշել էին, որ «Լիդիանի ունեցած՝ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման թույլտվությունը պետք է ուժը կորցրած ճանաչվի առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հաստատված աղաղակող բազմաթիվ փաստերի հիման վրա: Իսկ Ամուլսարը սար է մնալու: Ոչ մի այլընտրանք չկա»։

Հավելենք՝ Ամուլսարի պաշտպանների համոզմամբ՝ հանքավայրի շահագործման առնչությամբ միջազգային փորձագիտական եզրակացությունը թերի է և շահագործումը աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Лента

Рекомендуем посмотреть