Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Ահազանգով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մեկնել են դեպքի վայր, կատարվում են համապատասխան գործողություններ տեղի ունեցածը բացահայտելու ուղղությամբ»,-ասաց նա։ Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են:
shamshyan.com կայքը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առգրավել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում են Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։