ԱԱԾ-ն պարզում է ադրբեջանական հաքերների կողմից պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ - RadioVan.fm

Онлайн

ԱԱԾ-ն պարզում է ադրբեջանական հաքերների կողմից պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ

2020-08-04 18:55 , Право, 1211

ԱԱԾ-ն պարզում է ադրբեջանական հաքերների կողմից պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը. վարչապետի խոսնակ

Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետևանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է․

«ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը (screenshot)։ Սա սակայն չի վկայում 55 տերաբայթ ծավալով տեղեկատվության կորզման մասին։

ԱԱԾ-ն շարունակում է աշխատանքները նշված լուսապատճենի ծագումը պարզելու եւ պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը ստուգելու ուղղությամբ»։

Նշենք՝ ադրբեջանական հաքերների կողմից կառավարական ներքին ցանց ներթափանցելու և 55 տերաբայթ տեղեկություն տանելու մասին տեղեկությանն անդրադարձել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ «եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»։

Лента

Рекомендуем посмотреть