«Փակել եմ իմ բոլոր եկամուտները, եկել եմ 429 հազար դրամով աշխատելու»․ Հայկ Մարությանը՝ ձևական աշխատելու մեղադրանքներին ի պատասխան - RadioVan.fm

Онлайн

«Փակել եմ իմ բոլոր եկամուտները, եկել եմ 429 հազար դրամով աշխատելու»․ Հայկ Մարությանը՝ ձևական աշխատելու մեղադրանքներին ի պատասխան

2020-08-04 20:07 , Политика, 1074

«Փակել եմ իմ բոլոր եկամուտները, եկել եմ 429 հազար դրամով աշխատելու»․ Հայկ Մարությանը՝  ձևական աշխատելու մեղադրանքներին ի պատասխան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարել է, որ եկել է պաշտոնի աշխատելու համար՝ նեղսրտվելով, որ իրեն մեղադրում են, թե եկել է ձևական աշխատելու։

«Եթե ես հանգիստ կյանք ուզենայի, ես չէի գա այստեղ, այնպես որ, ես չեմ կարող անտարբեր լինել քաղաքի խնդիրների նկատմամբ, այդ թվում` ծառերի խնդիրների, որոնք մահանում են և փոխարինման կարիք ունեն»,-այս մասին քաղաքապետը հայտարարել է Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և դրա շուրջ բարձրացված աղմուկի խնդրով հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ասեի՝ ոնց կա, թող մնա, թող մնա իր սեփականությունը: Ծառերը 2002 թվականից փչանում են, ծառի մի մասը դրսում է, մի մասը՝ ներսում ու ձմռանը մի մասը սառում էր: Ծառերն այդպես քիչ-քիչ մահանում էին այդ շինության մեջ: Կարող էի ասել՝ դե, ոչինչ, թող մնա, ոչինչ, որ մեկի գլխին ընկնի, ոչ մի բան չանեի, իմ համար հանգիստ կապրեի»,-ասել է քաղաքապետը՝ անկեղծանալով, որ եկել է 429 հազար դրամ աշխատավարձով աշխատելու, ինչը նախկինում իր ունեցած եկամուտների 5-10 տոկոսն է կազմում։

«Ես չեմ ստանում պարգևավճար, ոչ մի բան չեմ ստանում, էն էլ վերջերս եմ այդքան ստանում: 408 հազար էի ստանում, օրենքում չգիտեմ՝ ինչ փոխվեց, ստանում եմ ամսական 429 հազար դրամ, հիմա քեֆ եմ անում: Ես ոչ ցեխ ունեմ, որ ինքն իրան կոշիկ է կարում, ոչ պանրի գործարան ունեմ, իմ գործարանը ես եմ, ես պետք է աշխատեի, ֆիլմեր, հոլովակներ, այլ ծրագրերով իմ գումարը աշխատեի: Ես փակել եմ իմ բոլոր եկամուտները, բացի մի քանի հեղինակային բաներից և եկել եմ 429 հազարով աշխատելու: Եթե եկել եմ ոչինչ չանելու՝ կգնամ հետ, հանգիստ կապրեմ ու շատ փող կաշխատեմ, էլի սիրված կլինեմ ժողովրդի կողմից, հաճույքով կանեմ իմ աշխատանքը, որովհետև ես միայն ժպիտ եւ ուրախություն եմ պարգևել»,-ասել է Հայկ Մարությանն՝ նշելով, որ եթե եկել է, ուրեմն եկել է աշխատելու։

Այս և բրֆինգի ընթացքում քննարկված այլ թեմաների վերաբերյալ մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть