Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը կկառուցի ՀՀ կառավարությունը, այլ ոչ՝ մասնավորը - RadioVan.fm

Онлайн

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը կկառուցի ՀՀ կառավարությունը, այլ ոչ՝ մասնավորը

2020-08-04 18:35 , Экономика, финансы, 265

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը կկառուցի ՀՀ կառավարությունը, այլ ոչ՝ մասնավորը

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը կկառուցի ՀՀ կառավարությունը, այլ ոչ թե ներդրողները: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա հայնել է, որ ներդրողը, որի մասին նախկինում հայտարարվել էր և, որը պետք է կառուցեր կայարանը, այլևս չի ներգրավվի, փոխարենը նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով:

Մարությանն ընդգծել է, որ այս որոշմանը հանգել են այն բանից հետո, երբ նժարի վրա են դրել կառուցման ժամկետը և գումարները, որ կարող էին կորցնել, և հասկացել են, որ, եթե կայարանը կառուցի կառավարությունը, կարող է գումարի մեջ կորուստ ունենան, սակայն ժամանակի մեջ շահեն։

Այս և այլ թեմաների շուրջ Հայկ Մարությանի ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ 2019-ի փետրվարին Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Երևանի մետրոյի զարգացման ծրագիրը՝ մտել է գործնական փուլ։ Նշվել էր, որ Պոլիտեխնիկի առաջին շրջանավարտներից և ժամանակին մետրոյի շինարարությանը մասնակցած գործարար Արսեն Իսկանդարյանը 40 տարի անց ցանկություն է հայտնել շարունակել այդ գործը՝ հետաքրքրվելով «Բարեկամությունից» «Աջափնյակ» նոր մետրոյի կայարանի կառուցման ծրագրով։

Лента

Рекомендуем посмотреть