Վանաձորում այսօր այրված տնակում բնակվող Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները՝ 5 քաղաքացի ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ ճգնաժամային կենտրոն ժամը 09.35-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի «Գանձակ» սուպերմարկետին հարակից տնակներից մեկում:Դեպքի վայր էին մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և վեց մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է «ՈՒԿՐՇԻՆ» ավանում գտնվող թիվ 3/4 բնակելի շինությունում (211 քմ): Այն մեկուսացվել էր ժամը 10.15-ին, մարվել՝ 13.31-ին:
ԱԻՆ-ից հայտնում են, որ շինությունից այրվել է 68 քմ հատված, իսկ տանիքի փայտե կառուցատարրերից՝ մոտ 104 քմ:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հանձնարարությամբ Մ. Ս.-ի և Ռ. Կ.-ի ընտանիքները (5 քաղաքացի) ժամանակավոր վերաբնակեցվել են մոտակա շինությունում: