Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել - RadioVan.fm

Онлайн

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

2020-08-05 16:03 , Политика, 914

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնների վերաբերյալ նոր հրաման է ստորագրել։

Ի թիվս մի շարք պահանջների՝ սահմանվում է, որ հոգեհանգստի և թաղման արարողության համար նախատեսված տարածքում պետք է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցով։

Նշվում է, որ հոգեհանգստի և թաղման մասնակիցները պետք է անպայման կրեն դիմակ, պահպանեն 1,5 մետր հեռավորություն, ջերմաչափվեն հեռահար կամ անհատական ջերմաչափով, իսկ հոգեհանգստի համար նախատեսված վայրից մասնակիցների գերեզմանատուն, այնուհետ հոգեհացի սրահ տեղափոխման ընթացքում տրանսպորտային միջոցում պետք է պահպանվի խաչաձև նստեցում։

Նշենք՝ պաշտոնական վերջին տվյաներով ՀՀ-ում մարտի 1-ից առ այսօր նոր կորնավիրուսային հիվանդության 39 586 դեպք է հաստատվել, որից 30 850-ը ապաքինվել են, իսկ 998-ը՝ մահացել։

Կառավարությունում հիվանդության տարածման ամենամեծ խնդիրը համարում են հարսանիքները, թաղումներն ու հոգեհանգիստը։ Հունիսի 12-ին Ազգային ժողովի հատուկ նիստում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր հրաժարվել ««ընդհատակյա» հարսանիքներից, զանգվածային թաղումներից»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть