Դիզվառելիքի գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանը դատական նիստին չի ներկայացել, դատարանը բացակայությունը անհարգելի է համարել - RadioVan.fm

Онлайн

Դիզվառելիքի գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանը դատական նիստին չի ներկայացել, դատարանը բացակայությունը անհարգելի է համարել

2020-08-06 18:35 , Право, 1237

Դիզվառելիքի գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանը դատական նիստին չի ներկայացել, դատարանը բացակայությունը անհարգելի է համարել

Երևանի առաջին ատյանի Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Վահե Միսակյանի, հետաձգվել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական հերթական նիստը:

Հետաձգման պատճառը ամբաստանյալ Սերժ Սարգսյանի և նրա պաշտպան Ամրամ Մակինյանի, ինչպես նաև ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի ներկա չգտնվելու հանգամանքն է եղել:

Վերջինս չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով, իսկ նիստին Սերժ Սարգսյանի ներկա չգտնվելը պաշտպան Ռուբեն Հակոբյանը պայմանավորել է նրանով, որ դատարանը դեռևս չի կարողացել ապահովել անվտանգության կանոնները: Չներկայանալու պատճառներից մեկն էլ նշվել է նրան ուղեկցելու հետ կապված տեխնիկական խնդիրները: Դատարանը անհարգելի է համարել է Սերժ Սարգսյանի բացակայությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15.00-ին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է դիզվառելիքի պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Գործով անցնում են նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Лента

Рекомендуем посмотреть