Նախարարն առաջարկում է միանալ և ասել «Ո՛չ» - RadioVan.fm

Онлайн

Նախարարն առաջարկում է միանալ և ասել «Ո՛չ»

2016-12-06 20:25 , Политика, 852

Նախարարն առաջարկում է միանալ և ասել «Ո՛չ»

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը միացել է Գենդերային բռնության դեմ 16-օրյա համաշխարհային քարոզարշավին, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25 –ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր) մինչև դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների պաշտպանության օր)՝ հայտարարելով. «Միացեք մեզ՝ ասելով ոչ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատմանը»: Այս մասին հաղորդում են առողջապահական գերատեսչությունից՝ հիշատակելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջինացված տվյալները, ըստ որի Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր:

Նկատենք, որ նախարար Ալթունյանը վերջերս հայտնի էր դարձել «մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չզբաղվելու» վերաբերյալ իր «անզգույշ» հայտարարությամբ, որից հետո՝ պարզաբանմամբ, որ իր արտահայտությունը սխալ է ընկալվել, հանդիպում կազմակերպեց մահացած ծննդկանների հարազատների հետ:

Лента

Рекомендуем посмотреть