Հրաժարականից ավելի քան 2 տարի անց Սերժ Սարգսյանը խախտում է լռությունը․ ինչու՞ էր լռում, ի՞նչն էր խանգարում խոսել՝ պատասխանում է անձամբ - RadioVan.fm

Онлайн

Հրաժարականից ավելի քան 2 տարի անց Սերժ Սարգսյանը խախտում է լռությունը․ ինչու՞ էր լռում, ի՞նչն էր խանգարում խոսել՝ պատասխանում է անձամբ

2020-08-07 14:50 , Политика, 1092

Հրաժարականից ավելի քան 2 տարի անց Սերժ Սարգսյանը խախտում է լռությունը․ ինչու՞ էր լռում, ի՞նչն էր խանգարում խոսել՝ պատասխանում է անձամբ

Հրաժարականից ավելի քան երկու տարի անց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խախտում է լռությունը։

Նա նախաձեռնել է «Խոսենք անկեղծ» խորագրով տեսանյութերի շարք։

Ներկայացված տեսանյութերից մեկով երրորդ նախագահը պատասխանում է հարցերին, թե ինչու՞ էր լռում մինչև Ապրիլյան պատերազմի վերաբերյալ խորհրդարանական լսումները, ի՞նչն էր խանգարում խոսել, և, ո՞րն է լուծումը։

«Երկար ժամանակ լռում էի, քանի որ չէի ցանկանում, որ երկրում էլ ավելի վատթարանար իրավիճակը՝ խորացնելով բևեռացումը, պառակտելով հասարկությունը մինչև վերջ։

Ի՞նչն էր խանգարում խոսել․ 2018 թվականը շատ հուզական տարի էր, քաոսն ու ագրեսիան օրեցօր աճում էին՝ ուրախացնելով միայն մեր թշնամիներին։ Եւ այդ հուզական իրավիճակում հասարակության զգալի մասը պատրաստ չէր լսելու պարզ ճշմարտություններ։

Իսկ ո՞րն է լուծումը։ Ժամանակ էր պետք, որպեսզի յուրաքանչյուրն ինքնուրույն հասկանա իրավիճակը։ Այդ ամենի մասին խոստանալով հանգամանորեն խոսել»,-ասում է Սերժ Սարգսյանը։

Նշենք՝ այսօր ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խախտում է լռությունը։

Երրորդ նախագահի ցանկությունն է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ անձամբ իրենից լսելու, թե ինչ է եղել իրականում` փաստարկված ներկայացնելով իրողությունները, ինչպես նաև իր պատկերացումները մեր երկրի ապագայի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղադրված տեսանյութում հիշեցնում է, որ ապրիլի 16-ին ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստից առաջ լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:

Սակայն, նշում է նա, կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում անընդհատ երկարաձգվող արտակարգ դրությունը, անհնարին է դարձնում նման ձևաչափով մամուլի ասուլիսի կազմակերպումը, ինչի պատճառով ընտրվել է կարճ տեսանյութերի ձևաչափը։

Ընդգծվում է՝ այն չի փոխարինելու նախատեսվող ավանդական մամուլի ասուլիսներին, այլ ընդամենը առկա իրավիճակում նախորդելու է դրանց։

Նոր ձևաչափը տեսանյութային է , ներկայացվելու են 5 կարճ տեսանյութեր։

Նշենք՝ սա, Հայաստանը 2008-2018թթ. նախագահած Սերժ Սարգսյանի 2018-ի ապրիլի 23-ին՝ ընդդեմ իր վարչապետության՝ 2018-ի գարնանը հանրապետությունում ծավալված աննախադեպ բողոքի ալիքի պայմաններում տված հրաժարականից հետո, հանրության հետ առաջին հաղորդդակցությունն է լինելու։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть