«Թողնում եմ հպարտությամբ»․ ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո Սենոր Հասրաթյանը թողնում է պաշտոնը - RadioVan.fm

Онлайн

«Թողնում եմ հպարտությամբ»․ ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո Սենոր Հասրաթյանը թողնում է պաշտոնը

2020-08-07 15:27 , Политика, 997

«Թողնում եմ հպարտությամբ»․ ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո Սենոր Հասրաթյանը թողնում է պաշտոնը

Ավելի քան 25-ամյա զինվորական ծառայությունից հետո, իր զեկուցագրի համաձայն, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի (ՊԲ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը թողնում է պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից:

Այդ մասին Հասրաթյանը հայտնում է անձամբ, ֆեսբուքյան իր էջում գրելով՝ պաշտոնը թողնում է հպարտությամբ, քանի որ ծառայել է մի բանակում, որն իր ստեղծման և կայացման ճանապարհն անցել է մարտական ակտիվ գործողություններում տարած փառավոր հաղթանակներին զուգահեռ և այսօր էլ շարունակում է պատվով կատարել Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:

Արցախի պաշտպանության բանակում ավելի քան երկու տասնամյակ ծառայած Սենոր Հասրաթյանը համոզմունք է հատնում, որ ինչպես եղել ենք ուժեղ, կանք ուժեղ, այդպես էլ լինելու ենք ուժեղ և հաղթող:

Лента

Рекомендуем посмотреть