«Աերոֆլոտ»-ը չեղարկում է մինչև օգոստոսի 31-ը ավելի քան 90 արտասահմանյան քաղաք ծրագրված չվերթները - RadioVan.fm

Онлайн

«Աերոֆլոտ»-ը չեղարկում է մինչև օգոստոսի 31-ը ավելի քան 90 արտասահմանյան քաղաք ծրագրված չվերթները

2020-08-07 19:00 , Мир, 1421

«Աերոֆլոտ»-ը չեղարկում է մինչև օգոստոսի 31-ը ավելի քան 90 արտասահմանյան քաղաք ծրագրված չվերթները

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչև օգոստոսի 31-ը կերկարաձգի ավելի քան 80 արտասահմանյան քաղաք ծրագրված չվերթների չեղարկումը՝ այդ քաղաքներում անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակից ելնելով։

Մասնավորապես՝ չեղարկվել են չվերթները դեպի Երևան, Ակտաու, Ալմաթի, Ամստերդամ, Աթենք, Բաքու, Բանգկոկ, Բարսելոնա, Բեյրութ, Բեռլին, Վարշավա, Վաշինգտոն, Վիեննա, Վենետիկ, Դյուսելդորֆ, այլ եվրոպական և ասիական քաղաքներ։

Ցուցակում նաև Ցյուրիխն է ընդգրկվել, որտեղ թռիչքներ են թույլատրվում օգոստոսի 15-ից։

Մեծ Բրիտանիան, Տանզանիան, Թուրքիան, որոնց հետ Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսել է ավիահաղորդակցությունը, ցուցակում չեն ներառվել։

Նշվում է, որ այն ուղևորները, որոնք տոմսեր են գնել մինչև մայիսի 1-ը, իսկ նախատեսված ուղևորության ամսաթիվը մինչև օգոստոսի 31-ն է, կկարողանան ավիատոմսի համար վաուչեր ձևակերպել։

Лента

Рекомендуем посмотреть