Վրաց իշխանությունները կոմունալ ծառայությունների դիմաց բնակիչներին կփոխհատուցեն ևս 4 ամիս - RadioVan.fm

Онлайн

Վրաց իշխանությունները կոմունալ ծառայությունների դիմաց բնակիչներին կփոխհատուցեն ևս 4 ամիս

2020-08-07 19:03 , Мир, 1002

Վրաց իշխանությունները կոմունալ ծառայությունների դիմաց  բնակիչներին կփոխհատուցեն ևս 4 ամիս

Վրաստանի կառավարությունը կվճարի երկրի քաղաքացիների կոմունալ վարձերը գալիք նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին:

Այս մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։

Նա նշել է, որ քաղաքացիների եկամուտների նվազումը կամ աշխատանքի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել 4 ամսով երկարաձգել կոմունալ ծառայությունների վճարմանն ուղղված աջակցության ծրագիրը:

Օգնությունը լինելու է նույն սկզբունքով` կառավարությունը կփոխհատուցի մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա և 200 խորանարդ մետր գազ սպառած բնակիչների ծախսերը:

Գախարիան ընդգծել է, որ համեմատաբար ապահովված քաղաքացիները հնարավորություն կունենան հրաժարվել այս օգնությունից։

Лента

Рекомендуем посмотреть